Լրահոս
Օրվա լրահոսը

Իոսիֆ Կոբզոնը Ռիտա Սարգսյանին հորդորել է ամուսնուն խնդրել արտիստներին կոչում տալ

Սեպտեմբեր 22,2017 19:44

«Կոչումը ոչ մի նյութական բան չի տալիս արտիստին, խորհրդանշական գնահատում է՝ բարեկամների, երկրպագուների համար։ Իհարկե, ես ՀՀ նախագահին դիմել եմ այդ հարցով, ավելի ճիշտ՝ առաջին տիկնոջը, նա միշտ տաղանդավորների կողքին է, նա էլ է դիմում նախագահին։ Երբ ես նրան ասում եմ՝ ձեզ դու՞ր է գալիս այս արտիստը, նա դրական է պատասխանում, ես ասում եմ՝ խնդրեք ձեր ամուսնուն նրան կոչում տալ։ Ես այնքան եմ խնդրել, կարող եմ էլի խնդրել»,- այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ասուլիսի ժամանակ ասաց այս օրերին Հայաստանում գտնվող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀ նախագահի շնորհած կոչումներին:

Նա ասաց, որ շատ է գնահատում հայ կոմպոզիտորների աշխատանքը, իրեն դուր են գալիս, սակայն հատկապես այն երաժիշտները, որոնք իրենց ստեղծագործություններում ներառում են ազգային մշակույթի տարրեր։

Նշենք, որ վաղը Իոսիֆ Կոբզոնը բարեգործական համերգ է տալու Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է կարիքավոր երեխաների օգնությանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարտիկ says:

    Եվ այդպիսով հայտնի չասենք ինչ Կոբզոնի թեթև ձեռքով Մկոն հաց ու սոխ ուտելով դարձավ ՀՀ վաստակավոր արտիստ։ Ուրիշ արժանավոր մեկը չկար։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930