Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲԸՄ Հայաստանը հյուրընկալում է «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին

Սեպտեմբեր 22,2017 23:11

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) Հայաստանը մամուլի ասուլիս է հրավիրել «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջի և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի մասնակցությամբ, ովքեր ժամանել են Հայաստան մասնակցելու մի շարք հիշարժան միջոցառումների՝ ի ցույց ֆիլմի ստեղծողների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտության:

«Շնորհակալ եմ մեր ժողովրդին այսպիսի ջերմությամբ ընդունելու և սատարելու համար: «Խոստումը»  իրականացավ Քըրքի խանդավառության շնորհիվ: Ցավոք, նա մեզնից հեռացավ մինչև ֆիլմի նկարհանման աշխատանքները կսկսվեցին և Քըրքորյանը չտեսավ վերջնական արդյունքը, թե ինչպես իր մեծ երազանքն իրականություն դարձավ: Այս ֆիլմը պատասխան է ժխտողականությանը, այս ֆիլմով մենք ասում ենք. մենք դեռ կանք, մենք ապրում ենք ու արարում՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում», – ասաց «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը:

«Սա կարևոր ֆիլմ էր, որ ստեղծեցի «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմից հետո: Ինձ համար բարդ ու պատասխանատու էր, քանի որ նոր տարածաշրջան և ժողովրդի պատմություն էի բացահայտում, նախ` ինքնս ինձ համար: Չորս տարի առաջ եկա Հայաստան՝ հետազոտություններ անցկացնելու ֆիլմի համար: Հուսով եմ, կարողացել եմ պատմել հայ ժողովրդի պատմությունն այնպես,  ինչպես նրանք կցանկանային տեսնել այն», – ասաց օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ հավելելով, որ վարպետաց դասեր է անցկացնելու երիտասարդ ու տաղանդավոր հայ ռեժիսորների և կինոգործիչների համար: «Ստեղծարար Հայաստան» -ի (Creative Armenia) և ՀԲԸՄ Հայաստանի նախաձեռնությամբ անցկացվող վարպետաց դասը կվարի գրող և ռեժիսոր, «Ստեղծարար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը:

Իրենց այցի առաջին օրվա հյուրընկալությունից հետո հյուրերը կիսեցին իրենց ոգևորությունը սպասվող միջոցառումների, ներառյալ՝ «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի կապակցությամբ, որը երախտիքի տուրք է՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից: «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի մեկնարկը կտրվի այս երեկո՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սպասված ելույթով հանդես կգա շվեյցարացի երգչուհի Վերոնիկա Ստալդերը և Տիգրան Պետրոսյանը, ովքեր կկատարեն «Սարի սիրուն յար» երգը, որը հատուկ ֆիլմի համար ձևավորվել և ձայնագրվել է Գրեմմի մրցանակակիր Սերժ Թանկյանի և Ստալդերի կողմից: Հայտնի հայ երգիչները նաև բեմից խմբովի կկատարեն «Խոստումը» ֆիլմի խորագիր երգը, որը հեղինակել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը, ով խորապես հավատացած էր ֆիլմի սոցիալական ազդեցությանը:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, օտարերկրյա դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրված են ներկա գտնվելու այս երեկոյի կատարումներին:

«Ողջ աշխարհի հայությունը առաջին անգամ հոլիվուդյան լայնամասշտաբ ֆիլմով դիտեց իր նշանավոր անցյալը», – ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Դժվար է արտահայտել մեր անսահման երախտագիտությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և բոլոր նրանց ջանքերի համար, ովքեր անխոնջ աջակցել են այս պատմությունը ներկայացնելու գործին, հատկապես՝ մեր հյուրեր Թերրին, Էրիկին և նրանց հետ աշխատած մյուս պրոդյուսերներին: Նրանք բազմաթիվ մարտահրավերների են բախվել տարիների ընթացքում և կարողացել են հաղթահարել դրանք՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Մեզ համար պատիվ է ֆիլմին նվիրել այս միջոցառումները, այդ թվում՝ Երևանի օպերայի թատրոնում այսօրվա ներկայացումը՝ հայաստանցի բազմաթիվ տաղանդների մասնակցությամբ»:

Շաբաթ առավոտյան Թերրի Ջորջը և Էրիկ Էսրայելյանը, ՀԲԸՄ վարչության անդամների, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և հյուրերի հետ միասին խորհրդանշական այց կկատարեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը հիշատակելու և Հիշատակի ծառուղում ծառ տնկելու նպատակով:

Օրը կավարտվի ՀԲԸՄ կողմից տրվող ընթրիքով: Պատվավոր հյուրերին կշնորհվի խորհրդանշական ընծա՝ «Խոստումը» ֆիլմի համար ողջ աշխարհի հայերի երախտագիտության խոսքերն ամփոփող մատյան:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930