Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Վահան Մատիրոսյանը հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար  Վիոլետա Բուլչին 

Սեպտեմբեր 23,2017 10:44

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպման հրավերի համար։ «Առավելապես ուրախ եմ Ձեզ հետ անմիջական հանդիպման համար, քանի որ սա երկուստեք հետաքրքրություններ քննարկելու և հետագա համագործակցությունն ամրապնդելու համար նոր ուղիներ գտնելու լավ հնարավորություն է»,- նշել է Վահան Մարտիրոսյանը։

Կողմերը քննարկել են նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման ընթացքը` որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս։

Նախարարը հայտնել է, որ որոշ հատվածներում շինարարությունը հաջողությամբ ընթանում է, իսկ ծրագրի հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։

Ներկայացվել է նաև ճանապարհների անվտանգությունն ու այս ուղղությամբ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը։
Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այն քննարկման փուլում է, և ուրախ կլինի տեսնել նաև ԵՄ մասնակցությունը ուղևորափոխադրման ոլորտի այս կարևոր ծրագրին։

Քննարկվել է նաև Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930