Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 23,2017 12:53

Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ:

Շնորհավորելով Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930