Լրահոս
Օրվա լրահոսը

Նորոգվել է 162 վթարային շքապատշգամբ

Սեպտեմբեր 23,2017 12:55

Երևանի քաղաքապետարանի 2017թ. շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի 67 բազմաբնակարան շենքերում նախատեսվել էր նորոգել 151 վթարային շքապատշգամբ: 2013 թվականին սկսված այս ծրագրում ամեն տարի  ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումը հրատապ է առաջին հերթին բնակիչների ու անցորդների անվտանգության, ինչպես նաև շենքերի բարեկարգ և պատշաճ արտաքին տեսք ապահովելու առումներով: Այս տարվա ապրիլից մեկնարկած շքապատշգամբների նորոգման գործընթացը նախատեսված էր ավարտել սեպտեմբերի վերջին, սակայն աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից շուտ, ընդ որում`շուրջ 10 տոկոս գերակատարմամբ: Մասնավորապես, նախատեսված 151-ի փոխարեն փաստացի նորոգվել է 162 վթարային շքապատշգամբ:

Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մաս` շքապատշգամբները պետք է նորոգվեն բնակիչների միջոցներով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր բնակիչներն են սեփական միջոցներով ի վիճակի դա իրականացնել, Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների դիմում-խնդրանքներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930