Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը վատ է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը

Սեպտեմբեր 25,2017 15:30

Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են գնահատում նրա գործունեությունը:

Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 տարբերակ՝ «Շատ վատ: Ամեն ինչ ավելի վատ է, քան մինչ նրա գալը», «Վատ: Ոչինչ չի փոխվել, այնինչ մեծ հույսեր էին տալիս», «Նորմալ: Ոչ լավ էր, ոչ վատ, էս պայմաններում այդքանն էլ հազիվ», «Լավ: Մթնոլորտը փոխվեց, որոշ անձեռնմխելի թվացողներ հեռացան, բայց կարելի էր ավելի շատ բան անել», «Շատ լավ: Ես կոնկրետ զգում եմ փոփոխությունները, ով չի զգում` իր մեղքն է»:

Եվ այսպես՝ հարցվածների 3 տոկոսը շատ լավ է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը, 17 տոկոսը՝ նորմալ. ոչ լավ էր, ոչ էլ վատ: Հարցման մասնակիցների 21 տոկոսը լավ է գնահատում վարչապետի աշխատանքը, ևս 21 տոկոսը շատ վատ է գնահատում: Իսկ հարցվածների մեծամասնությունը վատ է գնահատում Կարեն Կարապետյանի գործունեությունը. ոչինչ չի փոխվել, այնինչ մեծ հույսեր էին տալիս:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930