Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք ռեկտորը «դեբի՞լ» է որակել պատմաբաններին

Սեպտեմբեր 25,2017 17:49

Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը, որը բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ նախագահին, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի վերաբերյալ հետեւյալ դրվագը պատմեց. «Պարոն Մինասյանն ահավոր չի սիրում պատմաբաններին: Նա երկու պրոռեկտորների, ամբիոնի վարիչների եւ երկու դասախոսների ներկայությամբ ասել է, որ իր ժամանակներում պատմության բաժին ընդունվում էին միայն դեբիլները, որոնք հետագայում դառնում էին ռայկոմի քարտուղար: Հետաքրքիր է ինչպե՞ս են արձագանքելու այդ հայտարարությանը համալսարանի կառավարման խորհրդի նախախագահ  պատմաբան Ֆելիքս Ցոլակյանը եւ ԿԳ նախարար, պատմաբան Լեւոն Մկրտչյանը»:

Aravot.am-ը Սահակ Մինասյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս այդ կարծիքի է պատմաբանների մասին: « Նախ ինքը (Գագիկ Համբարյանը-Գ.Հ) ռայկոմից հետո է ծնվել, եւ երկրորդ, ես նման զրույց չեմ ունեցել»,-ասաց ռեկտորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Համբարյան says:

    Ինչպես և սպասվում էր ռեկտոր Ս.Մինասյանը հետ կանգնեց իր խոսքերին…Չէի ել կասկածում…Մոռանում է,որ պատմաբաններին վիրավորելու ժամանակ ներկա են գտնվել պրոռեկտորներ Անահիտ Ֆարմանյանը,Բագրատ Պողոսյանը,ամբիոնի վարիչներ Հովհաննես Խորիկյանը,Արմեն Հայրապետյանը,դասախոսներ Արշավիր Գասպարյանը և ես…
    Հետաքրքիր է,ու՞մ բերանն է փակելու…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930