Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 26–ամյակը նշել են Լոնդոնում

Սեպտեմբեր 25,2017 18:25

Սեպտեմբերի 23–ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Միացյալ Թագավորության Հայկական համայնքային խորհուրդը ՄԹ-ում ՀՀ դեսպանության և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Քենսինգտոն և Չելսի թագավորական շրջանի քաղաքապետը, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ։

Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ով ամփոփեց Հայաստանի՝ անկախության 26 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու անդրադարձավ ապագայի տեսլականին` կարևորելով Հայաստան–Սփյուռք համագործակցությունը։

Երեկոյի ընթացքում հայրենասիրական, ժողովրդական երգերի կատարումներով հանդես եկան Հայաստանից հրավիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև լոնդոնաբնակ երգիչ Անդրե Սիմոնյանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930