Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղի բնակիչները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զինծառայողին, որը փորձել է տներից մեկից հավ գողանալ

Սեպտեմբեր 26,2017 12:25

Times.am. Շաբաթ օրը` սեպտեմբերի 23-ին, Արցախին սահմանակից ադրբեջանական Տափ Կարակոյունլու գյուղի բնակիչները ծեծել են Ադրբեջանի ԶՈՒ ժամկետային զինծառայող Նամիգ Զարգարովին, որը փորձել է տներից մեկից հավ գողանալ: Ինչպես հայտնում է Vesti.az-ը, տանտիրուհի Նուրայ Յաղուբլուն նկատել է համազգեստով երիտասարդ մարդուն, երբ վերջինը, հափշտակելով թռչունին, փորձել է մագլցելով անցնել ցանկապատի վրայով:

Համաձայն ադրբեջանական Vzglyad.az տեղեկատվական կայքի` հավի ձայնի վրա հավաքված հարևանները ոչ միայն բռնել են գողին, այլև նրա հանդեպ ֆիզիկական ուժ են գործադրել:

Զարգարովի խոսքով` հրամանատարը նրան «ուղարկել է ինչ-որ բան խժռելու և ասել է, որ առանց ուտելիքի չվերադառնա», քանի որ դիրքերում ուտելիքը վերջացել է:

Տեղական իշխանություններն ու գյուղում տեղակայված զինվորական զորամասի ղեկավարությունը հրաժարվել են մեկնաբանել միջադեպը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930