Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում․ razm.info

Սեպտեմբեր 26,2017 21:45

Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո սեպտեմբերի 7-ին հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված  Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu):Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը:

Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում մահացել է նախարարության անուշադրության պատճառով:

Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն Ադրբեջանի Կյուրդեմիրի շրջանի Շխմլը գյուղի բնակիչ էր:

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը զրուցել է մահացած զինծառայողի մոր հետ, ով մանրամասներ է պատմել:

Քերիմով Ասիֆը զորակոչվել էր հունվարի 6-ին և սկզբում ծառայել էր Գյանջայում, ապա զինվորական երդում տալուց հետո տեղափոխվել Ղազախի շրջանի զորամասերից մեկը: Ապրիլի 15-ին մեկնել է Աշաղը Գուշչուլար (Թովուզ քաղաքի մոտ) «գյուղի դիրքեր», որտեղ Ասիֆին մինչև մայիսի 28-ը ամեն օր ծեծել են: Վիճակը վատանալուց հետո տեղափոխել են բրիգադ, հետո Գյանջայի զինվորական հոսպիտալ, ապա՝ Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Մայրը բողոքել է պաշտպանության նախարարին, երկրի նախագահին և առաջին փոխնախագահին, սակայն բողոքները նրանք անտեսել են: Մահացած զինծառայողի մորը, սակայն, ընդունել է Ադրբեջանի ՊՆ տեղակալ Քերիմ Վելիևը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930