Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթյա դռներից այն կողմ. «Կոշ» ՔԿՀ․ Ա1+ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2017 22:45

Հայաստանում դատապարտյալներից շատերը նախընտրում են պատիժը կրել հենց Կոշի բանտում, եթե իհարկե՝ նրանց տրվեր ընտրելու հնարավորությունը։ Կոշում գործում է պատժի կրման կիսաբաց ռեժիմ։

Այստեղ պահվում է շուրջ 350 դատապարտյալ։ Նրանց մեծ մասը փշալարերից ներս հայտնվել է մեկից ավելի հանցագործություն կատարելու մեղադրանքով։

Ազատություն հետդարձի ճանապարհը որոնողներն այստեղ շատ են, բայց հետքը գտնում են քչերը։ Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի բարեփոխման լուրը կայծակնային արագությամբ տարածվել է Հայաստանյան բոլոր կալանավայրերում։ Բայց բանտարկյալների ուրախությունը կարճ է տևել։

Բանտերում կա ընդհանուր գումարային ֆոնդ։ Քրեական հեղինակությունների հսկողությամբ դատապարտյալներից գումարներ են հավաքվում։ Բանտում քչերն են համարձակվում դեմ գնալ քրեական հեղինակությունների կանոններին։ Այսպես կոչված «Օբշակին» օգտակար լինել չցանկացողները հայտնվում են խոցելի կարգավիճակում։

Դիտեք «Ա1+»-ի ֆիլմը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930