Լրահոս
Օրվա լրահոսը

91 տարեկանում մահացել է Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները

Սեպտեմբեր 28,2017 11:43

91 տարեկանում մահացել է ամերիկյան կուռք, Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Այս մասին հաղորդվում է ամսագրի թվիթերյան էջում: Հաղորդվում է, որ Հեֆները մահացել է բնական մահով:

«Իմ հայրն ապրել է… որպես զանգվածային լրատվամիջոցների և մշակույթի վիրտուոզ, մարդ, որը կանգնած էր ժամանակակից ամենանշանակալից սոցիալական և մշակութային շարժումներից մի քանիսի, խոսքի ազատության, քաղաքացիական իրավունքների և սեքսուալ ազատության ետևում»,- ասել է Հեֆների որդին՝ Քուփերը, որը Playboy Enterprises-ի կրեատիվ տնօրենն է:

Playboy-ի առաջին տարբերակը Հյու Հեֆները պատրաստել է 1953թ. սեփական խոհանոցում: «Ամսվա աղջիկը» խորագրի տակ առաջին թողարկման շապիկին հայտնվել է մերկ Մերիլին Մոնրոն:

Ամսագրի առաջին թողարկման համար Հեֆները գումար էր հայթայթել պարտքով, այդ թվում՝ մորից: Բառացիորեն մի քանի ամիս անց Հեֆների ամսագիրը դարձել էր տղամարդկանց համար ամենավաճառվող ամսագիրն աշխարհում:

Ինքը՝ Հեֆները, իրեն համարում էր 1960-70-ականների սեքսուալ հեղափոխության ոգեշնչողներից:

«Ես երբեք Playboy-ը չեմ համարել ամսագիր սեքսի մասին,- 2002թ. CNN-ին տված հարցազրույցում ասել է Հեֆները:- Ինձ համար այն միշտ եղել է ամսագիր կենսակերպի մասին, որում սեքսը կարևոր մաս է կազմում»:

Մերկ մոդելների լուսանկարներից բացի ամսագրում հայտնվում էին լուրջ հարցազրույցներ Ֆիդել Կաստրոյի, Ջոն Լենոնի, Մարտին Լյութեր Կինգի մասին, ինչպես նաև գրողների պատմվածքներ՝ Վլադիմիր Նաբոկով, Քուրթ Վոննեգուտ, Յան Ֆլեմինգ, Ստանիսլավ Լեմ, Սթիվեն Քինգ, Գաբրիել Գարսիա Մարկես, Ջեք Քերուակ և այլք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930