Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին ընդառաջ Ալավերդիում շրջանառվում է 2 ՀՀԿ-ական թեկնածուի անուն. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 21:07

Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան նաեւ Լոռու մարզում: Որի արդյունքում մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի թվով 61 համայնքներ կմիավորվեն՝ ընդգրկվելով տասը խոշորացված համայնքների կազմում: Զուգահեռ կընտրեն նաեւ խոշորացված համայնքների ղեկավարներին:

Թեեւ դեռեւս չի սկսվել քաղաքապետի թեկնածուների առաջադրումը, սակայն Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար արդեն իսկ անուններ են շրջանառվում: Նրանք են՝գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Կարեն Փարեմուզյանն ու «Էյ Սի ՓԻ» ընկերության տնօրեն, «Վալեքս»  ընկերությունների խմբի ղեկավար, ՀՀԿ-ական Լուսինե Մեջլումյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ կուսակցությունն ինքը կորոշի, թե ով է լինելու իր թեկնածուն, եւ որ միաժամանկ 2 թեկնածու նույն կուսակցությունից չեն առաջադրվի. «Ես վստահ եմ, որ երկու ՀՀԿ-ական թեկնածու միաժամանակ թեկնածությունները չեն առաջադրի: Կառաջադրվի այն թեկնածուն, ում ՀՀԿ-ն հավանության կարժանացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930