Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության եւ գիտության նախարարությունն իր կայքում չի ուղղել մանկապարտեզի թուրքահունչ անվանումը

Սեպտեմբեր 28,2017 21:21

Հայտնել ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ինտերնետային կայքի՝ (www.edu.am) «Հանրակրթություն» խորագրի ներքո կա «Նախադպրոցական կրթություն» բաժին, ուր ներկայացված է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը:

Տավուշի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շարքում այսպիսի գրառում կա ՝ Թովուզի մանկապարտեզ: Տավուշի մարզի Տավուշ համայնքի ղեկավար Արթուր Հովհաննիսյանից տեղեկացանք, որ 2008թ. Թովուզ գյուղն անվանափոխվել է, կոչվել Տավուշ: 2009թ. Տավուշ գյուղի մանկապարտեզը դարձել է համայնքային ոչ առեւտրային կազմակերպության, փոխվել է նաեւ մանկապարտեզի կնիքը:

Թովուզը Տավուշ անվան թուրքերեն հնչողությունն է: Ադրբեջանում այժմ կա Թովուզ անունով քաղաք եւ շրջան:

Մեր հրապարակումից 9 օր է անցել, սակայն ԿԳՆ-ն իր ինտենետային կայքում չի ուղղել Տավուշի թուրքահունչ անվանումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930