Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Օտար ժամանակները» հարազատ մարդկանց էր մեկտեղել․ (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 28,2017 21:40

Հունիսի 10-ին Նոյան տապան գրատանը կայացել էր Վասակ Դարբինյանի «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված է հեղինակի արձակ ստեղծագործությունների երկու շարք`«Օտար ժամանակներ» եւ «Կյանքի հակառակ կողմը»:

«Օտար ժամանակների» հերոսը անդադար սպասումի եւ փնտրտուքի սահմանին է: Մարդու եւ աշխարհի միջեւ հեռավորությունը շարունակ մեծանում է՝ խորացնելով անջրպետը, բացառելով վերադարձը:

«Կյանքի հակառակ կողմում» ժողովրդական առածների ու ասացվածքների իմաստափոխությունն է:

Քանի որ  շատերը չէին կարողացել ներկա գտնվել «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսին, հեղինակը սեպտեմբերի 28-ին էլ բոլորին հրավիրել էր «Նավավար» արթ-սրճարան՝ գրքի գինեձոնին: Ընդ որում, բոլոր նրանք, ովքեր դեռևս չունեին գիրքը, այդ օրը ստացան այն որպես նվեր՝ Վասակ Դարբինյանի մակագրությամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930