Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու գործով ձերբակալված քննիչի հայրը երկաթե ձողով հարվածել էր Յուվեցի Կարոյի գլխին

Սեպտեմբեր 28,2017 22:37

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալված քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ Միքայել Զադոյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի հետ ունեցած սկանդալային պատմություններ ունեցած Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի որդին է:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին:

Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:

Ձերբակալված քննիչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (կաշառք ստանալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930