Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի պատասխանը` Թուրքիայի պաշտպանության նախարարին

Սեպտեմբեր 28,2017 22:45

«Արցախի հանրապետության ճանաչումը ժամանակի հարց է»,- սա ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետն է: Սա ածանցյալ է ԱՄՆ-ի Միչիգանի նաhանգի կողմից այսօր Արցախի հանրապետության ճանաչման:

Այսօր կայացել է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի հիմնական քննարկման առարկան եղել է նախագահ Սարգսյանի`ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթը:

«Նախագահը՝ խոսելով Արցախի մասին, նշեց, որ սա այն մեսիջն է, որ բերել է «Հայրենիք-Սփյուռք» համաժողովից: Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև համայն Սփյուռքի օրակարգ է», – ասաց նա: Իսկ նախագահի ելույթի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերվող հատվածը ՀՀԿ խոսնակն այսպես է մեկնաբանում. «Նախագահը հստակ ասաց, որ Հայաստանի հետ վերջնագրի լեզվով չի կարելի խոսել»:

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին Արցախի հարցում աջակցություն է հայտնել Ադրբեջանին: Ջանիքլին Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց հողերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախը «Հայաստանի օկուպացիայից ազատելու» համար պետք է անհրաժեշտ բոլոր զենքերը ինքնուրույն արտադրեն. «Միայն մեր հողերը պաշտպանելը բավարար չէ: Պետք է անպայման ազատագրել օկուպացված Ղարաբաղը: Դրանք ադրբեջանական հողեր են, և վաղ թե ուշ պետք է վերացվի Հայաստանի օկուպացիան: Սակայն դրա համար պիտի լինենք ավելի ուժեղ: Այդ պատճառով էլ այս հողերն ու մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ զինտեխնիկան պետք է ինքներս արտադրենք»:

Այս առիթով ՀՀ ԱԺ խոսնակն ասում է. «Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի։ Թուրքիան թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ»:

Ըստ նրա, Թուրքիայի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը փաստում է` Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան երկրորդ թուրքական պետություն: Իսկ «օկուպացված» տարածքների մասին նա կարծում է, որ Թուրքիան չպետք է խոսի. «Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ։ Ադրբեջանն է օկուպացրել Ղարաբաղի տարածքները՝ Գետաշենը, Շահումյանը, Մարտունաշենը։ Բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով հենց Թուրքիան օկուպացրեց Եվրամիության անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսն ու առ այսօր օկուպացված է պահում տարածքը»:

Անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին էլ Էդուարդ Շարմազանովը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն կամրապնդիր իր դիրքերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Հայաստանը , Կիպրոսը , ուրուգուան եվ հունաստանը միասնական մի հայտարարութեամբ ճանաչեն Արցախի հանրապետությունը. սա իրենց օգտին էլ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930