Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում քրգործ է հարուցվել Արցախ այցելած թուրք մտավորականների նկատմամբ

Սեպտեմբեր 29,2017 17:14

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել ճանաչողական այցով Արցախ ժամանած Թուրքիայի մի խումբ քաղաքացիների դեմ: Այս մասին գրում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 22-ին Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սայիդ Չեթինօղլուն և Էրոլ Քաթըրջօղլուն, «դավադրության մեջ մտնելով հայկական կողմի հետ», առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել են Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՔՕ 318.2 հոդվածով (Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում): Նշված անձանց նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը դիմել է Թուրքիայի իրավապահ մարմիններին՝ նրանց բռնելու և պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:

Թուրքիայի ԱԳՆ-ն և այլ պաշտոնական կառույցներ առայժմ չեն մեկնաբանել այս իրավիճակը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 22-ին թուրք մտավորականներ Ուֆուք Ուրասին, Ալի Բայրամօղլուին, Սայիդ Չեթինօղլուին և Էրոլ Քաթըրջօղլուին Ստեփանակերտում ընդունել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930