Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք» դաշինքը դատապարտում է լրագրողի հանդեպ բռնությունը

Սեպտեմբեր 29,2017 20:49

Սեպտեմբերի 28-ին իր մասնագիտական աշխատանքը կատարելիս բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանը: ԵԼՔ դաշինքը խստորեն դատապարտում է լրագրողի դեմ կատարված բռնարարքը՝ այն համարելով Հայաստանում տարածված անպատժելիության միջավայրի հերթական արտացոլանքը: Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնությունը  բռնություն է նաև Հայաստանում ազատ խոսքի նկատմամբ:

ԵԼՔ դաշինքը պահանջում է իրավապահ մարմիններից անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու և խստագույնս պատասխանատվության ենթարկելու համար: Լրագրողի մասնագիտական աշխատանքին խոչընդոտելը ստեղծում է նախադեպ նման արատավոր դեպքերի հետագա կրկնության համար: Դաշինքը զորակցում և իր աջակցությունն է հայտնում Նարինե Ավետիսյանին` վստահեցնելով, որ  հետևողական է լինելու կատարվածի բացահայտման և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

 

Մամուլի հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930