Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկոտ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննադատությունները, ըստ ոստիկանության գնդապետի, հուզական բնույթ են կրում

Սեպտեմբեր 29,2017 21:14

Երկրում վերջերս տեղի ունեցած աղմկոտ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննադատությունները, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի կարծիքով, հուզական բնույթ են  կրում:

Նրա խոսքով՝ հետազոտությունը  ցույց է տալիս, որ վիճակագրական փոփոխություններ չկան, իսկ քննադատությունն ավելի շատ է։ Չնայած դրան՝ նա ասաց, որ ոստիկանությունը խոստանում է վերանայել մոտեցումները եւ լինել մեկ քայլ առաջ։

Հովհաննես Քոչարյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնում է ոստիկանական զորքերի գործառույթների փոփոխություն: Ըստ նրա՝ ներկայումս ոստիկանական զորքերը համարվում են զինված ուժերի մաս: Ոստիկանությունն առաջարկում է, որ ոստիկանական զորքերի գործունեությունը կարգավորվի բացառապես Ոստիկանության մասին օրենքով.  «Իհարկե, սա դեռեւս միայն առաջարկ է, որը հասարակական քննարկումներից հետո կներկայացվի կառավարությանը»:

Հանրահավաքների ժամանակ ներքին զորքերը, ըստ Հովհաննես Քոչարյանի, կարող են միջամտել միայն անկարգությունների դեպքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930