Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Սեպտեմբեր 30,2017 09:00

Ծեր գնչուհին բախտս կարդաց՝

Շոյելով իր ծեր ու գամփռ շանը:

Նա կիսաձայն ինձ շշնջաց.

– Տաղանդ եք. դու եւ Արթուր Մեսչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ծեր գնչուհին բախտս կարդաց,
    Շոյելով իր շան գլուխը:
    Նա կիսաձայն ինձ շշնջաց.
    – Կուզեի՞ր ունենալ Հախվերդյանի ու Մեսչյանի դուխը:

  2. Ռուբեն says:

    Ծեր գնչուհին բախտս կարդաց, ասաց.
    – Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
    Քո մայր լեզվի գործածության խնդիրները մի կողմ թողել,
    Օտար լեզվի հայեցակարգ մշակելու գործն ես բռնել:

  3. Ռուբեն says:

    ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆ – ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

    Երբ անառակ որդու նման,
    Դառնաս՝ թողած քաղաքդ,
    Եվ դռնեդուռ փնտրես նրանց,
    Ում որ վաղուց կորցրած ես,

    Սեղանի չորս կողմում նստած
    Նրանք են` ում գտել ես,
    Խոսքեր չկան, խմում ենք լուռ`
    Ուշ է, ուշ է…

    Երբ անառակ որդու նման,
    Վերադառնաս քո տունը,
    Մթում կախված մի պատուհան,
    Ճոճվող ստվերներ անկյունում:

    Երբ հայրդ ծեր դնի ուսիդ
    Իր դողացող ձեռքերը,
    Միայն կշշնջա կամաց`
    Ուշ է, ուշ է…

    Հազար օտար աչքերի մեջ
    Գտնես նրա հայացքը,
    Նրան, ով որ սիրում էր քեզ,
    Սպասում քո վերադարձը:

    Երբ անառակ որդու նման,
    Վերադարնում է սերը,
    Լսում ես կարճ մի պատասխան`
    Հե՜յ, ուշ է…

    Եվ ո՞ւմ կամքով է, որ կյանքում,
    Ամենն ունի իր վերադարձը,
    Միշտ ուշացած գտնում ես այն,
    Ինչ որ վաղուց կորցրած ես:

    Երբ անառակ որդու նման,
    Վերադառնում է խիղճը,
    Լսում ես կարճ մի պատասխան`
    Ուշ է, ուշ է…

Պատասխանել