Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում. «Ազգ»

Սեպտեմբեր 30,2017 10:06

Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրել` «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով:

Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններ` իրենց պետերով, ու երկու քարտուղարուհի եւ մեկ հավաքարար` մեկ օգնականով), ապրում եւ աշխատում էր Մոսկվայում: Օրերից մի օր, երբ հավանաբար աշխատավարձ է ստացած լինում, նա որոշում է մի քիչ զբոսնել քաղաքում եւ գնում է հանրահայտ Արբատ փողոցը: Հենց այնտեղ էլ տեսնում է Գորբաչովին, իրական չէ, արձանը, սովորական չէ` ստվարաթղթից: Հետաքրքրասեր Տիգրանը մոտենում է ԽՍՀՄ նախագահին ու ցանկություն հայտնում լուսանկարվել հետը: Գորբաչովի սեփականատերն էլ նրան ասում է, որ կարելի է, բայց 25 ռուբլով: Տիգրանն էլ հանում է գրպանից 25 ռուբլին ու նկարվում Գորբաչովի հետ:

Հետո Տիգրանը մտածում է ոչ թե 25 ռուբլին իզուր վատնելու մասին, այլ նման մի բիզնես Հայաստանում դնելու շուրջ: Մի քանի տարի էլ Մոսկվայում մնալուց, կարգին փող աշխատելուց հետո Տիգրանը վերադառնում է հայրենիք ու ձեռք է բերում Վանաձորի մանկական խաղահրապարակը (գուցե կառուցում է, հայտնի չէ): Հետո նա հիշում է Գորբաչովին, բայց քանի որ ԽՍՀՄ նախագահն այլեւս նորաձեւ ու եկամտաբեր չէ, որոշում է, որ իր սեփական խաղահրապարակում պետք է լինի ստվարաթղթե Պուտինը: Որոշում է եւ անում: Բայց քանի որ Տիգրան Ստեփանյանը մեծ քաղաքականության մեջ կոմպլիմենտարիզմի կողմնակիցն է, Պուտինի կողքին տեղադրում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ (այն ժամանակ գործող) Բարաք Օբամային, կրկին` ստվարաթղթից:

Հ. ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930