Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱԳՎ պետի շնորհավորական ուղերձը` ՀՀ ավիացիայի օրվա կապակցությամբ

Սեպտեմբեր 30,2017 12:20

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ.

«Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 84-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ավիացիայում ամենից կարևոր գործոնն անվտանգ և ապահով թռիչքներն են: Թող, որ բոլոր թռիչքները և վայրէջքները լինեն հավասար, փափուկ և առանց խոչընդոտների։

Այդպիսի արդյունքների կարող ենք հասնել միայն բոլորիս համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ: Ձեզ ցանկանում եմ ուժ և եռանդ՝ հետագա աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար»:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930