Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշ վարչական շրջանում նշվել է  Մարաշի վերածնության 70-ամյա հոբելյանը

Սեպտեմբեր 30,2017 16:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Մարաշի վերածնության 70-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև եկեղեցու բակում բացված տաղանդաշատ նորքմարաշցիների և սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, զրուցել է վարչական շրջանի տոնախմբող բնակիչներ հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է նաև հոբելյանական օրվա տոնախմբության ակամա մասնակիցները դարձած Սուրբ Աստվածածին եկեղեցում պսակադրվել պատրաստվող երիտասարդ զույգերին՝ մաղթելով նրանց երջանկություն:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նաև Նորք-Մարաշում կառուցված նոր հանգստի գոտու բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին Երևանն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար` վարչական շրջանի բնակիչները նշել են, որ հիմնականում սեփական տնատիրություններից կազմված Նորք-Մարաշ վարչական շրջանի համար մանկական խաղահրապարակներով ու ֆուտբոլի դաշտով հանգստի գոտի ունենալն իսկապես անհրաժեշտություն էր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930