Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստիան Վիգենինն անդրադարձել է ադրբեջանական «սեւ ցուցակին»

Սեպտեմբեր 30,2017 17:39

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։

Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից, իր դերը՝ որպես մասնագետ, Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում։

Հատուկ ներկայացուցիչը կարեւորել է երիտասարդության հետ հանդիպումները, որոնց ընթացքում նաեւ փորձ է արվում գտնել տարածաշրջանում համընդհանուր խաղաղություն հաստատելու բանաձեւը։

Քրիստիան Վիգենինը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են Արցախի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական, այսպես կոչված, «սեւ ցուցակին»։

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարեւորել է այն հանգամանքը, որ երիտասարդների հարցերն արտահայտել են ոչ թե հայկական կողմի դիրքորոշումներն Արցախի հիմնախնդրի առնչությամբ, այլ դրանք հնչել են միջազգային իրավունքի տեսակետից։

Հերմինե Նաղդալյանի խոսքով. «Մեր հյուրի այն պնդումը, որ ժողովուրդները թշնամի չեն լինում, իրենց բարձրացրած հարցադրումներով եւս մեկ անգամ ապացուցեցին մեր երիտասարդները: Մենք չունենք թշնամանք որեւէ երկրի հանդեպ, բայց ունենք պահանջներ, եւ դրանք պետք բավարարվեն՝ ելնելով միջազգային հարաբերությունների տրամաբանությունից: Կարծում եմ, որ հենց այս ճանապարհով մեր երիտասարդները կլուծեն մեր բոլոր խնդիրները»։

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930