Լրահոս
Օրվա լրահոսը

Բախումներ` ջավախքցիների ու վրացի ոստիկանների միջև. կան վիրավորներ (Տեսանյութ). jnews.ge

Սեպտեմբեր 30,2017 20:28

Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև:

Առավոտյան 11:00-ին քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն:

Բնակիչները չեն զիջել և փորձել են ճեղքել եկեղեցու բակի մուտքը փակած ոստիկանների շարքը:

Դեպքի վայր ժամանած հատուկ նշանակության զորքերի հետ բախումների ընթացքում ձերբակալվել է գյուղի երկու բնակիչ: Նախնական տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել են գյուղի բնակիչներ, ինչպես նաև մի քանի ոստիկան:

Ինչպես բնակիչներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և խորհրդարանի նախկին պատգամավոր և այժմ Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը, դեպքի վայր ժամանած ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ բանակցությունների ընթացքում տեղացիները պայմանավորվել են, որ ձերբակալվածները կազատվեն, հատուկ նշանակության ջոկատները կհեռանան և բնակիչները նույնպես կհեռանան տներ: Տարածքում կմնան տեղի ոստիկանները:
Բնակիչները հայտնել են, որ չեն հեռանա տարածքից մինչև ձերբակալվածները չժամանեն այդտեղ:

jnews.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930