Շիրակի դատախազն արձագանքեց Aravot.am-ի հրապարակմանը

Շիրակի դատախազն արձագանքեց Aravot.am-ի հրապարակմանը

Ինչպես տեղեկացրել ենք, Aravot.am-ն ահազանգ էր ստացել Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի 56 շենքի բնակիչներից առ այն, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը կանաչ տարածքում խանութ է կառուցում։ Բնակիչների պնդմամբ, այդ պաշտոնյան Արտյոմ Սարգսյանն է, որը զբաղեցնում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։

Արտյոմ Սարգսյանն իր հերթին մեզ հետ զրույցում կտրականապես հերքել էր իր կողմից «Մուշ» թաղամասում խանութ կառուցելու բնակիչների պնդումները։ Եվ մինչ Շիրակի մարզպետարանից ու Գյումրու քաղաքապետարանից մեզ փաստաթղթեր կտրամադրեին, որով պարզ կդառնար, թե ով է տվել շինթույլտվության իրավունք, արդյո՞ք ապօրինի է շինթույլտվությունը, թե՞ օրինական և ում անվամբ է թույլտվությունը, Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեր հրապարակումից անմիջապես հետո արձագանքեց «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյան կանաչ տարածքում խանութ է կառուցում․ ահազանգում են Մուշ թաղամասի բնակիչները» վերտառությամբ հոդվածին։

Դատախազի տեղեկացմամբ, Aravot.am-ի հրապարկումն ուղարկվել է Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք