Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ծանրորդները չեն մասնակցի 2017 թվականի աշխարհի առաջնությանը

Սեպտեմբեր 30,2017 22:33

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնները խախտելու համար մեկ տարով կասեցրեց Հայաստանի ու եւս ութ ազգային ֆեդերացիաների անդամակցությունը: Այս մասին տեղեկացնում է rsport-ը՝ վկայակոչելով IWF  պաշտոնական կայքը:

Դա նշանակում է, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները չեն մասնակցելու նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Բացի Հայաստանից նույն ժամանակահատվածով պատժել են Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930