Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա սպիտակցի երիտասարդը Լոռու մարզպետարանի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել

Հոկտեմբեր 03,2017 20:21

25-ամյա Միհրան Մելքոնյանը Սպիտակ քաղաքի բնակիչ է: Ասում է խնամքին ունի 6 անչափահաս երեխա, ապրում են սոցիալապես անապահով պայմաններում: Աշխատանք չունի, երեխաներին պահելու համար արդեն 2 ամիս է՝ սրբերի նկարներ է վաճառում Վանաձորի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում:

Մեզ հետ զրույցում Միհրանն ասաց, որ վերջին շրջանում իրեն այլևս չեն թողնում այդ տարածքում նկարներ վաճառել. «Մոտ մեկ ամիս առաջ լրագրողներ եկան, լուսաբանեցին իմ գործողությունները, լոկ նրա համար, որ հովանավոր ճարեն: Պատկան մարմիններին դուր չեկավ այն հանգամանքը, որ ես ապրում եմ Սպիտակ քաղաքում ու Վանաձոր քաղաքում ինչ-որ գործողություններ եմ կատարում: Ոստիկաններն ասում են, որ չի թույլատրվում: Ես դիմում եմ ներկայացրել ոստիկանություն, 10-օրյա ժամկետում պետք է ինձ ներկայացնեն, թե օրենքի ո՞ր կետով է արգելվում նման տիպի առեւտուրը: Ես մարզպետի ու քաղաքապետին եմ դիմել, ասել են, որ դա մեր լուծելու խնդիր չի, եւ ուղղություններ ցույց չեն տվել»:

Հիմա Միհրանը որոշել է խնդրին ինքնուրույն լուծում տալ՝ Լոռու մարզպետարանի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել. «Ես 24 ժամ նստացույց եմ հայտարարել, որ իմ հարցին լուծում տան: Կա՛մ թող աշխատանքով ապահովեն, կա՛մ թողեն, որ ես իմ երեխաներին պահելու համար գումար վաստակեմ: Ինձ թող այդ տեղը հատկացնեն, ես նկարներս վաճառեմ»:

Երիտասարդն ասում է խաղաղ նստացույց այնքան ժամանակ է շարունակելու, մինչեւ որ պատկան մարմիններն իրեն ուշադրություն դարձնեն, եւ փորձեն խնդրին լուծում տալ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031