Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Շահսուվարյան. «Վահեն իմ զինվորն է եղել»

Հոկտեմբեր 04,2017 22:33
Seyran Shahsuvaryan

ԿԸՀ եւ կինոմիության անդամ Սեյրան Շահսուվարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իսկապես միության մեկ այլ անդամի՝ Աշոտ Մովսիսյանի հետ  խոսել է կինոմիության նախագահի իր նախընտրելի թեկնածուից, որը Ռուբեն Գեւորգյանցի որդի Վահե Գեւորգյանցն է: «Ես ոչ մեկին կոչ չեմ արել, ԿԸՀ-ն էլ այստեղ կապ չունի… որ նախարարությունում աշխատեի, պիտի ասեին նախարարությա՞ն լծակներն է օգտագործում:

Ես բացի ԿԸՀ անդամ լինելուց նաեւ կինոմիության անդամ եմ, իսկ Աշոտ Մովսիսյանն իմ հիսուն տարվա ընկերն է»,-ասաց պարոն Շահսուվարյանը: Նաեւ հավելեց, որ  իսկապես ասել է, որ Հարություն Խաչատրյանը երբեք իրեն «Ոսկե ծիրանի» տոմսեր չի ուղարկել, դրա համար էլ Վահե Գեւորգյանցին է ընտրելու: «Ես նաեւ ասել եմ Վահեն իմ զինվորն է եղել, իրեն եմ ընտրելու, հիմա դա էլ իմ մոտեցումն է…»,-հավելեց մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031