Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Մեսրոպ Առաքելյան-Վիլեն Խաչատրյան

Հոկտեմբեր 05,2017 22:00

Վաղը՝ հոկտեմբերի 6-ին,  ժամը 13:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:

Լրացել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Ինչ ցուցանիշներ է գրանցել տեխնոկրատների կառավարությունը, արդյոք այս տարի ՀՀ քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել, ինչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների եւ բիզնեսի համար, արդյոք վարչապետի խոստացած ներդրումներն իրականություն են դառնում, վտանգավոր չէ՞ արդյոք պետական պարտքի մոտ 7 միլիարդ դոլարի հասնող բեռը: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանի եւ Վիլեն Խաչատրյանի հետ:

Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031