Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ

Հոկտեմբեր 06,2017 10:27

Դոմիկում Հակոբյանների ընտանիքն ապրում է արդեն 21 տարի։

Այսօր Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ;
Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է ՛մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական::

Մեծ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի մեդալներ: Երկու տղաներն էլ հիվանդության պատճառով ազատվել են բանակից:

«Հայաստան» համահայկական Հիմնադրամը, Ամերիկայում գործող «Հայաստան հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ, ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝սեփական բնակարան Մուշ թաղամասում։

Հակոբյանների ընտանիքը 32-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։

 

Հայաստան¦ համահայկական հիմնադրամ

Գյումրի, 06,10,2017թ. 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031