Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչնչացնելով պայմանական հակառակորդին. ինչպե՞ս են ՀՀ-ում անցնում ՀԱՊԿ զորավարժությունները (Տեսանյութ))

Հոկտեմբեր 07,2017 18:52

Հայաստանի տարածքում շարունակվում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունները: Այսօր «Որոնում 2017»-ում հետախուզության ուժերի և միջոցների կիրառման փուլն էր: Հետախուզական ստորաբաժանումները պայմանական հակառակորդի տարածքում իրականացրեցին մարտական առաջադրանքներ՝ հայտնաբերելով եւ ոչնչացնելով վերջինիս ռազմավարական նշանակության օբյեկտները:

Մարտական առաջադրանքների թվում էր մասնավորապես հակառակորդի՝ օդուժի կառավարման կենտրոնի եւ հետախուզադիվերսիոն խմբերի ոչնչացումը: Գործողություններն իրականացվում էին անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

«Սա նախերգանքն  է հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք ՀԱՊԿ «Մարտական եղբայրության 2017» զորավարժությանը, այդ նպատակով էլ այսօր դիտարկում ենք հետախուզական ստորաբաժանումների գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք, որ զորավարժությունների արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 13-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031