Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին Ստեփան Սարգսյանի անվան  միջազգային մրցաշարի առաջին օրվա հաղթողները

Հոկտեմբեր 08,2017 12:08

Վանաձորի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը որոշվեցին  չորս՝ 57, 65, 74, 97 կիլոգրամ, քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները:

57 կգ քաշային կարգում առաջին տեղն զբաղեցրեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովը, 74 կգ-ում՝ վրացի Ավթանդիլ Կենտչաձեն, 97 կգ-ում՝ ռուսաստանցի Զնաուր Կոչիեւը:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալով, պատվոգրով եւ դրամական խրախուսանքով:Դրամական պարգեւի արժանացան նաեւ հաղթողների մարզիչները:

Այսօր պայքարի մեջ կմտնեն մնացած չարս քաշային կարգերի ըմբիշները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031