Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանն ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող իշխանական էլիտային համախմբողի դերում հայտնվել». Նարեկ Սամսոնյան

Հոկտեմբեր 10,2017 21:00

«Ո՛չ, չկա այնպիսի մի ուժ, որն ունենա հասարակության վստահությունը, եւ, եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն անգամ այդ վստահությունը չունի, ապա մնացածի մասին խոսելն ուղղակի պոպուլիզմի ժանրից է», «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն՝  անդրադառնալով մեր հարցին՝ կա՞ ուժ, որն այսօր վայելում է հասարակության վստահությունը եւ այնպիսի առաջնորդ, որը, քիչ թե շատ ընկալելի է հասարակության համար:

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը

Մեր զրուցակիցը նաեւ հավելեց. «Նախ՝ Սերժ Սարգսյանը մոտակա 5 տարիներին իշխանության մնալու հարցն արդեն լուծել է ապրիլին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, իսկ ՀՀԿ-ում այսօր նրանից բացի չկա մի գործիչ, որը կուսակցության ներսում ունենա այն լեգիտիմության աստիճանը, որն ունի Սարգսյանը, հետեւաբար՝ խոչընդոտների մասին խոսելն ավելորդ է։ Կարեն Կարապետյանի դերակատարումն ի սկզբանե չի եղել կուսակցական գործունեություն ծավալելը։ Կարեն Կարապետյանն ինչի համար եկել է Հայաստան, ինքն այդ ամենը հաջողությամբ իրականացրել է։ Ավելին, նա ինքը մի քանի անգամ ցուցադրաբար ընդգծել է, որ քաղաքականության հետ կապ չունեցող գործիչ է։ Ուստի, նա քաղաքական գործիչ չէ եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ չի կարող իշխանական էլիտային համախմբողի դերում հայտնվել»։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք հոկտեմբերի 11-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031