Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքի փորձ կատարած անձը դատապարտվեց ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի

Հոկտեմբեր 10,2017 12:51

Ավան եւ Նոր-Նորքի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանն այսօր հրապարակեց Հովհաննես Ղազարյանի դատավճիռը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել 2017 թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նույն ընտրական տեղամասում երկրորդ անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

Արագացված դատաքննության ընթացակարգով անցած դատական նիստից հետո դատարանը վճռեց Հովհաննես Ղազարյանին ճանաչել մեղավոր եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով երկու տարի ժամկետով: ՀՀ ՔՕ 78 հոդվածի կիրառմամբ՝ որոշվեց նշված ազատազրկման պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031