Լրահոս
Օրվա լրահոսը

Եղվարդցիները հայտնվել են «ատոմային ռումբի» վրա. Էկոլոգիական աղետ (տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 10,2017 16:49

Էկոլոգիական աղետ. Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները այլ խոսքով չեն նկարագրի ստեղծված իրավիճակը։ Փողոցից այն կողմ՝ բնակարաններից ընդամենը 50- մետր հեռավորության վրա «ԱրմՕյլ» ընկերությունը կառուցում է նավթավերամշակման գործարան, որը բնակիչների կարծիքով, իրենց տակ դրված վառոդով լի տակառ է։

«Քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չի, բնակավայրից տառացի 20 մետր հեռու։ Էստեղ կլինի նավթամթերք, յուղ, սալյարկա, բենզին, մազութ, պահեստավորում են, հերմետիկ էլ չեն կարողանա փակել, որ չպայթի, էդ ամբողջ նավթամթերքի գոլորշին պիտի էստեղ մենք շնչենք։ Մեկը գոլորշու մեջ սիգարետ ծխելով անցավ, ի՞նչ կլինի, չենք հասցնի փախչել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է  Եղվարդի բնակիչ Հրաչ Սամսոնյանը։

Զոյա Հարությունյանն ավելացնում է. «Մեզ խաբեցին, ասեցին ինչ-որ պոպոքի յուղ են արտադրելու, այսինքն, դե հա, թող արտադրեն, վատ չի, մեկ էլ տեսանք սկսեցին մեծ բակերը դնել, յուղի ու բենզինի անունները հանեցին, նոր ենք իմանում՝ յուղի, բենզինի արտադրություն է լինելու, ես չեմ հասկանում… ատոմային ռումբ են բերել դրել մեր տակը»։

Տիկին Զոյան պատմում է՝ անվերջ ձգվող շինարարությունից, հողային աշխատանքներից առաջացած փոշուց շնչահեղձ են լինում։ Չի ուզում պատկերացնել՝ ինչ կլինի իրենց վիճակը մրի պատճառով. «Երկու ձև կա սրան. կամ իրենք են հեռանում, կամ մեզ փող են տալիս, ամեն հարկն արժի 100 000 դոլար, թող տան մեզ 200 000 դոլար ստեղից գնանք»,- ասում է տիկին Զոյան։

«Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է»,- անհասանելի բաժանորդը Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանն է։ Ոչ մի անգամ չի եկել, չի հետաքրքրվել ինչից են դժգոհում քաղաքացիները, բայց «ԱրմՕյլ»-ին թույլատրել է տարածքում նավթավերամշակման գործարան կառուցել։ «Մեր քաղաքապետը բացարձակ անտարբեր ա, բացարձակ չի հետաքրքրվում իր ժողովրդով։ Միակ ժամանակը, որ գալիս ա, էդ ընտրությունների ժամանակ, գիտենք, որ դա մեր քաղաքապետն ա»,- ասում է Ժենյա Գրիգորյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031