Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Հայաստանի համար նախընտրելի թեկնածուն

Հոկտեմբեր 10,2017 17:00

Aravot.am-ի տեղեկություններով` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հաշվիչ հանձնաժողովն արդեն ամփոփել է ԵԽԽՎ նախագահի քվեարկության արդյունքները: Ձայների հարաբերակցությունն այսպիսին է. Ստելլա Կիրիակիդես (Կիպրոս, ԵԺԿ)`132 «կողմ » և Էմանուելիս Զինգերիս (Լիտվա, ԵԺԿ)` 84 «կողմ»:

Քիչ անց` Երևանի ժամանակով 17:30-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում արդեն պաշտոնապես կհայտարարվի ԵԽԽՎ նոր նախագահի անունը: Նա պաշտոնավարելու է մինչև հունվար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստելլա Կիրիակիդեսը ԵԽԽՎ հայկական պատվիրակության համար նախընտրելի թեկնածու է: Թեև նրա վրա ճնշումներ էին գործադրվում,  որպեսզի ԵԺԿ նիստում պարտություն կրելուց հետո հանի իր թեկնածությունը, այնուամենայնիվ, Կիպրոսի պատվիրակության ղեկավարը համառորեն շարունակեց պայքարը:

Հիշեցնենք` Aravot.am-ի հարցին` արդյոք նա նախընտրելի՞ թեկնածու է, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը պատասխանել էր.  «Այս պահին ԵԽԽՎ-ի համար անհրաժեշտ է ունենալ անկաշառ, իր հայացքներում անաչառ թեկնածու: Այս տեսանկյունից առավել նախընտրելի է Կիպրոսի պատվիրակության ղեկավարը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031