Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան քաղաքացիական դիմադրության ձախողումները՝ ըստ քաղաքագետի

Հոկտեմբեր 10,2017 22:09

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի դիտարկմամբ` Հայաստանում քաղաքացիական դիմադրության բացթողումներից մեկը նախորդ փորձը չվերանայելն է:

«Չի ուսումնասիրվում նախկին փորձը ու չի կատարվում հետազոտություն, թե ինչու օրինակ այդ շարժումը ձախողեց, ինչու մասամբ կամ ընդհանրապես չհասավ իր նպատակին կամ ինչ խնդիրներ ծագեցին եւ այլն»,- այսօր հանրային քաղաքականության ինստիտուտում «Կրթական օջախները եւ քաղաքացիական դիմադրության ձեւավորումը» թեմայով սեմինարի ժամանակ ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` այլ ավտորիտար պետությունների համեմատ Հայաստանը քաղաքացիական դիմադրության հարուստ փորձ ունի, բայց խնդիրն այն է, որ այդ փորձը չի իմաստավորվում. «Դա հիմնական խնդիրներից մեկն է: Հաջորդ խնդիրն այն է, որ շատ հաճախ ներքին որոշումների կայացման ներքին մեխանիզմները հստակ չեն, հասկանալի չի լինում, թե ով, ինչ գործառույթ ունի ինչ-որ մի քաղաքացիական շարժման ներսում, ինչպես  է որոշում կայացնող անձը լեգիտիմություն ձեռք բերում, ով, ում առջեւ ինչ պատասխանատվություն ունի: Շատ է խոսվում, որ չկան ղեկավար մարմիններ քաղաքացիական շարժումներում, բոլորը հավասար են, իրականում ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ շատ ավելի մեծ մասշտաբի գործ են անում… պետք է որ հստակ լինի՝ ինչ մեխանիզմներով է այդ ամենը կազմավորվում, փորձը ցույց  է տալիս, որ այդ մեխանիզմները կամ չեն լինում, կամ էլ այդ մեխանիզմները բավարար չափով ժողովրդավար չեն լինում; Հաճախ ակնհայտ է՝ ազատական գաղափարներ քարոզող մարդիկ ինչ որ բան կազմակերպելիս այդքան էլ հակված չեն հարգել որոշումների կայացման ժողովրդավար  մեխանիզմը: Սա շատ լուրջ խնդիր է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031