Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պետք է դադար` հստակեցնելու համար հետագա մարտավարությունը. Հայկ Խանումյան

Հոկտեմբեր 11,2017 10:15

Ադրբեջանը մի քանի փորձերից հետո հասկացել է, որ առաջնագծում որոշակի բաներ փոխվել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի ‹‹Վերածնունդ›› խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը` անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը փորձել է խանգարել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, սակայն չի հաջողվել:

‹‹Նրանք այլևս չեն կարող մեծ արդյունքի հասնել դիվերսիոն գործողությունների, դիպուկահարների և փոքր հրետակոծությունների մարտավարությունով: Ինչ-որ ձևով պետք այս ամենը մտնի դադարի փուլ, երևի հստակեցնելու համար հետագա մարտավարությունը: Իսկ դադարի փուլը սովորաբար նշանակում է բանակցություններ: Բնականաբար այդ բանակցությունների փուլ մտնելու համար արդարացում է պետք և ահա այդ արդարացումն էլ սա է. Հայաստանը ուզում էր ձախողել բանակցությունները, սակայն չհաջողվեց››:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ՝ ԱԺ պատգամավորը շեշտեց, որ մեծ ակնկալիքներ չունի հանդիպումից. ‹‹Նույնիսկ այն հանդիպումները, որոնք վերջացել են որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերմամբ, չեն կատարվել: Բայց կարծում եմ այդ շրջանը մենք պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար: Նախորդ տարվա ապրիլից հետո խորքային խնդիրներ դեռևս առկա են››:

Հայկ Խանումյանի խոսքով՝ բանակցությունները ընդամենը փոքրիկ դադար են, որոնք պետք է օգտագործել առաջնագիծը ամրապնդելու և զուգահեռ աշխատելու Արցախի ճանաչման ուղղությամբ, ինչը նրա խոսքով վերջին տարիներին չի կատարվում: ‹‹Ես վստահ կարող եմ ասել, որ դրա հիմնական խոչընդոտողը Հայաստանն է: Չգիտես ինչու, Հայաստանը փորձում է կառչած մնալ բանակցությունների գաղափարին, այնինչ բանակցությունների գնալը ընդամենը պետք է որոշակի ծածկույթ լինի այլ գործողություների համար››, -նշում է Հայկ Խանումյանը

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031