Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրվել ու բարեկարգվել է Ամբերդ հուշարձանի տարածքը

Հոկտեմբեր 12,2017 00:15

Հայաստանի Հանրապետության կառավարության ս.թ. մայիսի 18-ի թիվ 541-Ն որոշմամբ ստեղծվել են  Արագածոտնի մարզի Անտառուտ և Օրգով համայնքներում գտնվող «Ամբերդ ամրոց» և Տավուշի մարզի Բերդ համայնքում գտնվող «Բերդ» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները և որպես մասնաճյուղեր ընդգրկվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:

Մշակութային ժառանգության պահպանությունը և, մասնավորապես, Ամբերդի հեռանկարային զարգացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Վերջերս Ամբերդ էր այցելել Հանրապետության Նախագահը: Ամբերդ ամրոցի վերականգնման ծրագիրը կսկսվի 2018 թ., իսկ մինչ այդ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ, վեր են հանվում առկա խնդիրները, մշակվում`լուծման մեխանիզմները:

Հուշարձանների պահպանությանը, հանրահռչակմանը միտված միջոցառումներն, այդ թվում նաև սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների իրականացումը մշտական բնույթ են կրում:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների (Երևանի, Արագածոտնի ու Շիրակի մարզային ծառայությունների)70-ից ավելի աշխատակիցներ  Ամբերդում էին: Նրանք մաքրման աշխատանքներ են իրականացրել ամրոց-բերդաքաղաքն ընդգրկող պատմաճարտարապետական հուշարձանների` ամրոցի պարիսպների, բաղնիքի, մատուռի, բնակելի շինությունների, Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու հարակից տարածքներում:Հատուկ նյութերի միջոցով մաքրվել են նաև հուշարձանների քարերին արված«գրառումները»:

«Պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետք է յուրաքանչյուրիս մտահոգի: Հուսով եմ, որ առաջիկայում մեզ կմիանան նաև հասարակական կազմակերպություններ, շարքային քաղաքացիներ: Նախատեսում ենք նաև բարեկարգման աշխատանքներ իրականացնել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի  և  մի շարք այլ  հուշարձանների տարածքներում», -նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

Ի դեպ` նախատեսվում է նմանօրինակ միջոցառում իրականացնել նաև արցախցի գործընկերների հետ`Արցախի հանրապետության հուշարձանների տարածքներում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031