Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին «ԵԼՔ»-ը թեկնածու չի առաջադրել

Հոկտեմբեր 12,2017 10:29

Նոյեմբերի 5-ին տեղի կունենա խոշորացված համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություն: Այս ընտրություններին «ԵԼՔ» դաշինքը թեկնածու չի առաջադրել: Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԺ «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ իրենք առաջիկա ընտրություններին չեն մասնակցում, քանի որ հաշվի են առնել Վանաձորի համայնքի ավագանու ընտրությունների փորձը:

Միաժամանակ հավելեց նաեւ, որ այժմ զբաղված են թիմերն ավելի ուժեղացնելով. «Մենք հիմա բարդությունների առաջ ենք կանգնած, որովհետեւ մեր տարբեր տարածքային կառույցները, որ ունենք, նաեւ «ԵԼՔ»-ի մյուս կուսակցությունների պարագայում, մենք ունենք խնդիրներ, որ թեկնածուներն այսպես ասաց պատրաստ չեն եղած համակարգով մտնել ընտրապայքարի մեջ: Եվ մենք հիմա լրջագույն կառուցվածքային նոր մոտեցումներ ենք ցուցաբերում տեղի բոլոր մարտահրավերները հաշվի առնելով, որպեսզի տեղական թիմերն ավելի զարգացնենք եւ հետագայում սպասվող ընտրություններին ավելի ամուր դիրքերից հանդես գանք»:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն էլ ասում է, որ թեեւ ընտրություններին չեն մասնակցելու, սակայն «ԵԼՔ»-ը բոլոր հանձնաժողովներում կունենա իր հանձնաժողովականները. «Նրանց միջոցով առնվազն կփորձենք վերահսկել գործընթացները, եւ այն վերահսկողությունները որ իրականացնում ենք, իրականացնենք նաեւ այդ մակարդակում, որպեսզի թույլ չտանք ընտրակեղծիքներ եւ այն բոլոր արատավոր երեւույթները, որոնց փորձը ցավոք մենք ունենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031