Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիում ծնված ու ԱՊՀ-ում տարածված երկու լուսանկարի պատմություն. Panorama.am

Հոկտեմբեր 12,2017 13:12

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը չէր սպասում, որ Սոչիում իր կողմից արված լուսանկարները նման տարածում ու մեծ արձագանք կունենան:

Սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում առավել շատ տարածվեց ՀՀ նախագահի ու Ադրբեջանի նախագահի լուսանկարը:

«Տարբեր միջոցառումների ժամանակ, երբ երկու երկրների նախագահներն իրար կողք են լինում, ես ամեն պահը որսում եմ՝ նրանց հայացքները, ժեստերը, ամեն ինչ: Ինչպես ասում են, պուլսի վրա եմ լինում: Այդ հանդիպմանն էլ մի քանի դիրքով, կողքից էլ երկար մնացի-մնացի ոչինչ էլ չեղավ: Հետո գնացի դիմացից իմ սովորական կադրը անելու: Նկատեցի, որ Ալիևը այսպես ասած, «գյոզ ա դրել» ու նկարեցի»,-Panorama.am-ին ասաց լուսանկարների հեղինակը:

Նշենք, որ լուսանկարն արվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ: Հաջորդ լուսանկարը նախորդել է ընդլայնված կազմով նիստին:

Նյութի մանրամասները կարդացեք Panorama.amի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031