Լրահոս
Օրվա լրահոսը

Մոտենում են դպրոցականների աշնանային արձակուրդները

Հոկտեմբեր 12,2017 15:31

Համաձայան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար  սահմանված են հետևյալ օրերը.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հավելենք, որը ըստ ուսպլանի՝ դպրոցականների  ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարնցիների  ձմեռային արձակուրդը կտևի  մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյայ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները  ավելի երկար են, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031