Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թմրամոլները բենզինը փոխարինել են մարիխուանայով

Հոկտեմբեր 12,2017 17:00

Այսօր լրագրողները Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե այս մարզի վարչական տարածքում դեռ կա՞ն «բենզինիստներ»։ Մոտ 6-7 տարի առաջ Գյումրիի տարբեր թաղերում բենզին էին սրսկվում, թմրանյութի այս էժանագին տեսակն այսքան մեծ տարածում էր ստացել, որ մարզի ու քաղաքի ոստիկանապետերը, հոգևորականները, հոգեբուժարանի բժիշկները անընդմեջ միջոց էին փնտրում պայքարի։ Իսկ Շիրակի մարզի դատարանում գրեթե ամեն օր «բենզինիստների» էին դատում․որպես կանոն․ նրանց ծնոտները դեֆորմացվում էին, իսկ կյանքի տևողությունը դառնում էր 6-7 ամիս։ Անզեն աչքով էլ դատարանում կարելի էր տարբերակել, թե ովքեր էին «բենզինիստները»։

Շիրակի դատախազն ասաց․ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության 62 դեպք ենք այս տարի արձանագրել, անցած տարվա հետ համեմատ, նվազել է․անցած տարի 66 դեպք էինք արձանագրել։ Մեր մարզի վարչական տարածքում թմրամիջոցներից հիմնականում արձանագրվել են մարիխուանա ձեռք բերելու, ապօրինի պահելու դեպքեր։ «Բենզինիստներ՞ չունենք, սա ուրախալի է բոլորիս համար, մենք ունենք կտրուկ նվազում այդ հանցատեսակի։ Ինչքան հիշում եմ նշված արարքը լայն տարածում ուներ 2008-2009 թվականներին։ Հիմա, փառք Աստծո, չունենք»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031