Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անարգանքի են ենթարկել մի քանի գերեզմաններ․կան ձերբակալվածներ

Հոկտեմբեր 12,2017 19:19

Լրագրողներն այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ փուլում է Գյումրու թիվ 2 գերեզմանատանը տեղի ունեցած դիակն անարգելու դեպքը։ Հիշեցնենք, որ Գյումրու բնակչուհիներից մեկն, այցելելով ընտանեկան գերեզման, հայտնաբերել էր, որ իր հարազատի փոխարեն այնտեղ հուղարկավորել են մի կնոջ։ Խոսքը Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի մոր մասին է։ Հետագայում պարզվել էր, որ Շիրակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան չէր իմացել,  որ տվյալ տարածքում հուղարկավորված են երեք հարազատներ։ Նախկին պաշտոնյային այդ գերեզմանատեղին առաջարկել էին որպես ազատ տարածք, սակայն հետագայում պարզվել է, որ գերեզմանափորները երեք հարազատներից մեկի դին գիշերով հանել-գցել են ջրի մեջ ու տվյալ տարածքն են տրամադրել նրան՝ մորը հուղարկավորելու համար։

Դիակն անարգելու գործի շրջանակներում բացահայտվել էր նաև մեկ այլ հանցագործություն՝ պաշտոնյայի կողմից խարդախության եղանակով գումար հափշտակելու հանգամանքը․«Հավերժ Հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Սարգիսի Ավետիսյանը ձերբակալվել էր։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ունեն և բացահայտված գործ և չբացահայտված։ «Բացահայտված  գործով մենք ունենք 4 մեղադրյալ ներգրավված անձ, ընդ որում մեկը գտնվում է կալանքի տակ։ Իսկ չբացահայտված քրեական գործը գտնվում է կասեցման վիճակում, անձը հաղորդում է տվել, որ իր հարազատի գերեզմանն անարգվել է, կոնկրետ գերեզմանաքարերը տեղահանվել են և մի կողմ են շպրտվել։ Մենք ՀՀ Քրեական օրենսգրքի 265 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ, կատարել ենք քննչական և այլ դատավարական գործողությունները․ և քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին մասի, 1-ին կետով՝ որպես մեղադրյալ ենթակա անձի ինքնությունը չբացահայտելու պատճառաբանությամբ։Իսկ մյուս քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում։ Ինչպես արդեն նշեցի՝ ունենք մեղադրյալ ներգրավված 4 անձինք, «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի աշխատակիցներ են, մեկը գտնվում է կալանքի տակ»,-տեղեկացրեց Կարեն Գաբրիելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լիլիթ says:

    Իսկ ինչ է արել դատախազը, քննչականն ու ոստիկանությունը որ էդ անձին գտնեն?:Ոչինչ, գործը կասեցրել են անտրաբանական ժամկետում,ինչու? ում պատվերով?: Դատախազի տեղակալը հոդաբաշխ պատասխան չկարողցավ տալ, թե ինքն ինչպես է վերահսկում գործի ընթացքը: Ինչու են կասեցրել գործը,որովհետև անձին չեն գտել? :Իսկ ինչ են արել անձին կամ անձանց հայտնաբերելու համար: Ոչինչ: Ոչինչ ու էլի ոչինչ, դրա համար էլ գերեզմաններում ով՝ ինչ ուզում, այն էլ անում է: Դատախազը էդ գործից ինչ գիտի?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031