Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարվելու մասին հայտարարած ռուս կինը եւ հայ տաքսիստը փորձել են բռնաբարության մեջ մեղադրվողի հորից փող շորթել

Հոկտեմբեր 12,2017 19:34

Նախկինում հայտնել ենք`հոկտեմբերի 5-ին Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Երեւանում ոստիկանությանը հայտնել է, որ նախօրեին Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդն ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել է: Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը  ներգրավվել է որպես մեղադրյալ: Դատարանի որոշմամբ նրա հանդեպ խափանման միջոց է ընտրվել երկու ամիս ժամկետով կալանքը: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժինը:

Այս պատմությունը նոր զարգացում է ստացել: Բռնաբարության մասին բողոքած ռուս կինը Նոյեմբերյանի տարածաշրջանի`Վրաստանին սահմանակից գյուղերից մեկի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի  վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է:

Մեր տեղեկություններով` ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում այսօր՝ հոկտեմբերի 12-ին այդ կապակցությամբ քննություն է կատարվել: Առաջիկայում, ըստ ամենայնի, շորթման հոդվածով քրեական գործ կհարուցվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031