Լրահոս
Օրվա լրահոսը

Ոլորտի զարգացումը պետք ապահովել արդեն բարձր նշաձողից. Սերգեյ Շահվերդյան

Հոկտեմբեր 12,2017 21:12

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել  բարձր նշաձողից:

«Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին  հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեն հանրության համար»,- ընդգծում է նախարարը:

Նա նկատում է, որ ցանկացած փոփոխություն  նոր հնարավորություններ է ընձեռում և այս առումով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում  զբոսաշրջության վարչության ընդգրկումը ևս այդ տրամաբանության մեջ պետք է նայել:

«Մենք պետք է զբոսաշրջության բնագավառի զարգացումը սահուն կերպով  շարունակենք արդեն այս նախարարության կազմում: Զբոսաշրջության համակարգը տարիներ շարունակ եղել է առանձին լիազորված մարմին, այնուհետև երկու տարի եղել է էկոնոմիկայի նախարարության կազմում  և այսօր, ընդգրկվելով է  մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կազմում, ընդգծվել է նաև նախարարության անվան մեջ»,- պարզաբանում է Սերգեյ Շահվերդյանը:

Նա նաև, համեմատելով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների զբոսաշրջության ցուցանիշները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ, նշեց, որ շատ հուսադրող  արդյունքներ ունենք. 37 % աճ `2015 թվականի համեմատ և ավելի քան 40% տոկոս աճ 2016 թվականի համեմատ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031