Արգենտինյան տանգո՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին (Ֆոտոշարք)

Արգենտինյան տանգո՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին (Ֆոտոշարք)

Հոկտեմբերի 12-ին 11-րդ Երեւանյան միջազգային փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արգենտինյան տանգոյի երեկո: Սա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հերթական անակնկալն էր, մենակատարն էր բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին, պարողները՝ Ջորջ Մենդոզան եւ Չեչիլիա Մասեն:

Ծրագրում հիմնականում Աստոր Պյացոլլայի հայտնի ստեղծագործություններն էին: Համերգը նվիրված էր Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

«Համոզված եմ, որ հայ-արգենտինյան կապերը շարունակվելու են զարգանալ բարեկամության ոգով՝ արձանագրելով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնց մասին խոսվելու է մեր հարաբերությունների ոսկե, ադամանդե և հաջորդող բոլոր հոբելյաններին»,-համերգի բացմանն ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան կարեւորեց հայ-արգենտինական հարաբերությունները, նաեւ շեշտեց, որ Արգենտինայում հայերը կարողացել են պահպանել ամենակարեւոր հատկանիշը` իրենց անհատականությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք