Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության գործով շորթում կատարած տաքսիստը ձերբակալվել է

Հոկտեմբեր 13,2017 10:15

Նախկինում հայտնել ենք`  հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում շորթումի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստն այդ գործով ձերբակալվել է: Ռուս կինը նշված գործով ներգրավվել է որպես կասկածյալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031